Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես Ալեն Վարդանյանն եմ և ես ինը տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Հարավային դպրոցի 3.1 դասարանում:

Մենք երկրորդ դասարանի վերջում բլոգավարություն էինք սովորում: Հիմա սեպտեմբերից մենք շատ լավ բլոգավարություն ենք սովորել: Կարողանւմ եմ ինքնուրույն վարել իմ բլոգը, տեղադրել նյութեր, նկարներ, տեսանյութեր, նոր կարգեր բացել և այլ աշխատանքներ անել:

Ուսուցիչները մեզ մայրենիի, ռուսերենի, անգլերենի և մաթեմատիկաի ֆլեշմոբեր են ուղարկում: Ամենահեշտը ինձ համար անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբերն են:

Ինձ տանը լրացուցիչ անգլերենի աշխատանք են տալիս: Այդ դրա համար ես անգլերենից մեր դասարանում ամենալավն եմ:

Մենք գնացել ենք հինգ ճամփորդություն և մի հատել գնալու ենք:

1.Մարտիրոս Սարյանի Տուն Թանգարան

2.Բարձունքի հաղթահարում Թուխ Մանուկ

3.Բուսաբանական այգի

4.Ջրվեժի անտառապարկ

5.Կոմիտասի Թանգարան ինստիտուտ

6.Նաև գնալու ենք թատրոն՝ Ամանորյա ներկայացում դիտելու

 

Ես մասնակցել եմ Հարիսայի Տոնին և Սեբաստացու Օրեր տոներին:

Սեբաստացու Օրերին ես ու իմ դասընկերները թթու էինք դրել և մի քանի շաբաթից կերանք այդ թթուն, նաև գնացել ենք ագարակ:

Իսկ Հարիսայի Տոնին մեզ մոտ տոնավաճառ էր: Ես վաճառել էի փոքր թխվածքներ և թխվածքաբլիթներ:

Ես կարողանում եմ աշխատել word, powerpoint, paint և google maps ծրագրերով:

Մայրենիից ես կարողանում եմ կարդալ և գրել, պատմել, անգիր սովորել,  նաև սովորել եմ պրեզենտացիա գրել:

Անգլերենից ես կարողանում եմ շատ լավ խոսել, կարդալ, պատմել և գրել:

Ռուսերնից ես կարողանում եմ շատ լավ խոսել, պատմել և գրել, սովորել եմ կարդալ:

Սովորել եմ եռանիշ թվերը բազմապատկել և բաժանել, կարողանում են լուծել խնդիրներ: Նաև կարողանում եմ լուծել մաթեմատիկական խաղեր:

Մենք տարբեր բաների մասին բազմաթիվ ձայնագրություններ ենք արել: Հիմա մենք անում ենք Հայաստանի բոլոր մարզերի մասին տեղեկություննների ձայնագրություն: Բոլորը մասնակցել եմ

Ես կարդացել եմ շատ գրքեր և հեքիաթներ, օրինակ՝ Երկարագուլպա Պեպին, Գրիմ եղբայրների հեքիաթները, Ջանի Ռոդարիի հեքիաթները, Հ. Թումանյանի Չախչախ Թագավորը և այլ գրքեր:

 

Ինձ շատ դուր է գալիս իմ դասարանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով