My English-Armenian One Word Explanatory Dictionary

Համագործակցային նախագիծ 

Նախագծի համակարգողներ՝ Աննա Գանջալյան՝ անգլերենի դասավանդող, Անահիտ Հովսեփյան՝ մայրենիի դասավանդող

Ժամանակահատվածը՝ հունվարի 9-ից 31-ը

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի ճամբարականներ

Նպատակը՝ յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը, որի շնորհիվ սովորողը ձեռք է բերում.

  1. միևնույն բառը անգլերեն և հայերեն բացատրելու կարողություն
  2. խթանում է սովորողի երևակայական մտածողությունը
  3. ձեռք է բերում բառը նկարագրող, բնութագրող հավելյալ բառապաշար

Ընթացքը՝ ճամբարային օրերին յուրաքանչյուր սովորող փորձում է անգլերենի այբուբենի բոլոր տառերով տալ մեկական բառերի իրենց բացատրությունները անգլերեն և հայերեն՝ ներկայացնելով այն PowerPoint ծրագրով, որտեղ յուրաքանչյուր սահիկում կցում է նաև համապատասխան նկար:

Ակնկալվող արդյունքը՝ յուրաքանչյուր սովորողի կողմից ստեղծված իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը PowerPoint ծրագրով, որը կհրապարակվի և՛դասավանդողի, և՛սովորողի   բլոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով