Պատրաստում ենք խափամա

Խափամա պատրաստելու համար անրաժեշտ է՝

Կլոր սիրուն դդում

Չիր

Չամիչ

Ընկույզ

Բրինձ

Մեղր

Կարագ

Պատրաստման եղանակը՝

Դդումի վերևի մասը կտրում ենք աստղածաղիկի նման, մաքրում ենք միջի կորիզները։

Կտրատում ենք չիրը ընկույզը թավայի մեջ դնում ենք կարագը, վարն լցնում ենք կտրածած չիր, ընկույզը և չամիչը։ Այս ամենը տապակում ենք։

Առանձին կաթսայի եփում ենք մաքրած բրինձը։

Դդումի մեջ պատերի վրա քսում ենք մեղր, մեջը ուղիղ շերտերով լնում ենք խաշած բրինձ և տափաքաց չիր ու չամիչ, այս ամենը լցնելուց հետո վրան դնում ենք կարագ և մեղր։

Հետո բերանը փակում ենք և դնում ենք եջեռոց։

Եփում ենք 180 C o եջերմաստիճանի տակ չորս ժամ։

Դդմի մասին տեղեկություն

Դդումի տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև, խոշոր։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Դդումի պտուղը  պարունակում են շաքարներ, վիտամիներ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում դեղեր։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ։ Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ։ Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև։ Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար։

Դդմի մասին խնդիրներ

Մայրիկը գնեց  15 դդում: Մի աղձան  պատրաստելու համար անրաժեշտ է 5 դդում:

Քա՞նի  ապուր կարող է պատրաստել մայրիկը:

 

Ալենը գնեց  15 դդում: Պապիկը  ապուրի համար վերցրեց 5 դդում:

Իսկ տատիկը աղցանի համար  վերցրեց  4  դդում: Քա՞նի  դդում մնաց Ալենի մոտ: