Կոմիտասյան Երգեր

Հոյ նազան իմ

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,Հո~յ Նազան իմ, Նազան իմ,Ինձ համար աղունիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:Գըլխիս վըրով պըտիտ տուր,Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Նախշուն թև թիթեռնիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Էսօր ուրբաթ է

Էսօր ուրբաթ է, պաս է,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Սըրտիկ արծաթե թաս է,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Աշխարհ մարդուն չի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջանԾառի թըփեր դողալեն,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Աշխարհ մարդուն չի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:
Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Ղարիբ տըղեն երերուն,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,Աշխարհ մարդուն չի մնա,Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:
Երևան բաղ եմ արել

1.Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ. Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

2.Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

2.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Շորոր Պար

Շորոր Պարը Կոմիատասի ութ պարերից մեկն  է: Պարը կոչել են Շորոր, որովհետև Շորոր թռչունի քայքի նման է: Պարն ունի երկու հատված: Առաջինը ՝  երկու քայլ առաջ և աջ ոտքով երկու հարված: Եկրորդը՝ եկու քայլ աջ և ձաղ ոտքով զսպանաք, եկու քայլ ձախ և աջ ոտքով զսպանաք: