Ճամբարի երկրորդ շաբաթ

Այս շաբաթ մենք ավարտեցինք 3-րդ դասարանը: Մենք արեցինք դիմակների, գլխարկների, ակնոցների օրեր: Դիմակների օրը մենք հագանք աչքերի համար դիմակ: Գլխարկների և ակնոցների օրը միասին էր, մենք մեզ հետ բերել էինք գլխարկ և ակնոց: Նաև մենք գնացել էինք ճամփորդություն դեպի Գառնու տաճար, քարերի սիմֆոնիա և ջրի արտադրամաս: Մենք հագանք բախիլներ, ախտահանվեցինք և շրջեցինք ջրի արտադրամասում: Սկզբում պատրաստում էին շշերը, հետո լցնում ջուր և կափարիչով փակում: Իսկ հետո միավորում էին և փաթեթավորում: Նաև մենք ունեինք ավարտական հանդես «Ով աշխատի, նա կուտի»:

Մաս 1-ին
Նվագում է Ագապե Ավագյանը
Թավջութակ
Ֆլեյտա

Մաս 2-րդ
«Ով աշխատի, նա կուտի»
Տես ֆիլմը՝ Վերոնիկա Բուռնուչյանի

Մաս 3-րդ
Պարում են նաև ծնողները

Այսպես մենք ավարտեցիքն մեր երկրորդ շաբաթը:

Բարոն Մյունխհաուզենի արկածները հատված

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Փաստեր ջրի մասին

1. Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:

2. Ձեր տան զուգարանը ծախսում է ձեր տանըօգտագործած ջրի 35%:

3. 1կգ սուրճ արտադրելու համար պահանջվում էմոտ 22 հազար լիտր ջուր:

4. 300 լ ջուր է հարկավոր մեկ թերթի մեկ էջպատրաստելու համար:

5. 18 լիտր ջրի տարրան կշռում է 20 կգ:

Բարոն Մյունխհաուզենի արկածները Հատված

Բայց գայլն արդեն հարձակվել է ինձ վրա, գետին է գցել և այս րոպեիս կոկորդս կկրծի։ Ուրիշը որ իմ տեղը լիներ, իրեն կկորցներ, իսկ դուք ճանաչում եք բարոն Մյունխհաուզենին։ Ես վճռական եմ, հնարամիտ, համարձակ։ Րոպե չկորցնելով, բռունցքս ներս կոխեցի գայլի բերանը, որ ձեռքս չկծի, և սկսեցի բռունցքս ավելի ու ավելի խոր տանել։

 

Գառնիի Տաճառ

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Ճամբարի առաջին շաբաթը

Երկուշաբթի օրը մենք գնացինք ընդանուր պարապմունքի այնտեղ երգեցինք և խաղացինք պղպջակներով: Հետո մենք գնացինք և ընկեր գոհարը տվեց դերեր «Ով աշխատի նա կուտի» երաժշտական ներկայացման համար:
Հետո գնացինք լողավազան և այնտեղ լողացինք:
Այնուհետև մենք գնացինք և դիտեցինք Բարոն Մյունխհաուզենի արկածները հեքիաթը: Հետո կարդաացինք երեք գլուխ՝ Զարմանալի որսորդություն, Կաքավները շամփուրի վրա և Աղվեսն ասեղի վրա:
Մուլտֆիլմը տարբերվում էր գրքից:
Չորորդ օրը մենք գնացինք բույսերի և գինու դպրոց: Այնտեղ մեզ ասացին թե ինչից է պատրաստվում գինին: Եվ նաև այնտեղ կար հնձարան: Մենք մտանք մառան այնտեղ պահվում էին բոլոր պատրաստված գինիները: Հետո մենք գնացինք բույսերի դպրոց: Այնտեղ կաին տարբեր կենդանիներ մենք սկզբում նայեցինք կենդանիներին հետո մեզ պատմեցին տարբեր բույսերի մասին այնտեղ կաին լի տարբեր բույսեր և նրանք շատ գեղեցիկ էին: Իսկ հետո մենք գնացինք լողալու և նայեցինք մուլտֆիլմ:
Մյուս օրը մենք գնացինք ագարակ բայց մինչև ագարակ գնալը մենք գտանք տեղեկություն ագարակի կենդանիների մասին: Մենք մեզ հետ վերցրել էինք գազար և խնձոր, որպեսզի կերակրենք ագարակի կենդանիներին: Այնտեղ ավելացել էր նոր կենդանի: Այնտեղ կաին այծեր, սիրամարգեր, աքաղաղներ, հավեր, բադեր, շներ, ձիեր և ավանակներ:
Հետո մենք նստեցինք Մաշայի վրա և ձիավարեցինք: Մենք նստում էինք երկու-երկու:
Այսքանը մեր ամբողջ շաբաթվա մասին:

Ճամբարի չորորդ օրը

Այսօր մեր ճամբարի չորորդ օրն էր: Մեզ հյուր էին եկել ուրիշ դպրոցից երեխաներ նրանք 4.1 դասարանից էին: Մենք նախորդ օրը նրանց համար պատրաստեցիք բիսկվիթ: Սկզբում մենք գնացինք ջրմոցի և գինու դպրոց: Մենք շարժվեցինք ճամը 09:10: Մենք մտանք գինու դպրոց և մեզ ասացին թե ինչից է պատրաստվում գինին: Նաև այնտեղ կար հնձարան: Մենք մտանք մառան այնտեղ պահվում էին գինիները: Հետո մենք գնացինք բույսերի դպրոց: Այնտեղ կային լիքը և տարբեր տեսակների ծաղիկներ, բույսեր: Նաև այնտեղ կային կենդանիներ: Մենք սկզբում խաղացիննք կենդանիների հետ և հետո մեզ այնտեղ տարբեր բաներ պատմեցին: Դրանից հետո մենք գնացինք դպրոց: Այնտեղ մենք լողավազանում լողացանք, իսկ ովքեր չէին բերել լողը նրանք նկարեցին և խաղացին: Նաև մենք սովորեցինք պարեր և մենք նրանց սովորեցրեցինք Լաչին պարը: Այսօր շատ լավ օր էր:

Ճամբարի առաջին օրը

Այսօր ճամբարի առաջին օրն էր պխպըջակների օր էր առավոտը մենք արեցինք տողան խաղացինք պխպըջակներով արեցինք մարմնամարզություն և մեր լողի ժամը սկսեց: Մենք հաքանք լողազգեստերը ու սկսեցինք լողալ ովքեր չէին բերել խաղում էին պխպըջակներով: Մենք այսօր նաև կարդացել ենք բարոն Մյունխհաուզենի արկածները և դիտել ենք մուլտֆիլմը: Այդպես վերջացավ մեր ճամբարի առաջին օրը բայց ոչ վերջին:

Ճամբարի երրորդ շաբաթ. Ամփոփում

Մենք  այս շաբաթ, Շատ  հտաքրքիր բաներ ենք արել: Երկուշաբթի  օրվանից  մենք  սկսել ենք  պատրաստվել  դդմատեսին:  Մենք դդմի  մասին  հանելուկ ենք հորինել, խնդիրներ և հեքիաթներ: Երեքշաբթի Մենք գնացել ենք  Գեղարվստական դպրոց  չմուշք քշելու:  Չորեք շաբթի մենք  Մարմելադ  պատրաստեցինք  դդումից: Իսկ  հինգ շաբթի մենք ղափամա  պատրաստեցինք, որ դդմատեսին ուտենք: Ուրբադ  դդմատես  էր բայց  ես չեի եկել:

Պատրաստում ենք խափամա

Խափամա պատրաստելու համար անրաժեշտ է՝

Կլոր սիրուն դդում

Չիր

Չամիչ

Ընկույզ

Բրինձ

Մեղր

Կարագ

Պատրաստման եղանակը՝

Դդումի վերևի մասը կտրում ենք աստղածաղիկի նման, մաքրում ենք միջի կորիզները։

Կտրատում ենք չիրը ընկույզը թավայի մեջ դնում ենք կարագը, վարն լցնում ենք կտրածած չիր, ընկույզը և չամիչը։ Այս ամենը տապակում ենք։

Առանձին կաթսայի եփում ենք մաքրած բրինձը։

Դդումի մեջ պատերի վրա քսում ենք մեղր, մեջը ուղիղ շերտերով լնում ենք խաշած բրինձ և տափաքաց չիր ու չամիչ, այս ամենը լցնելուց հետո վրան դնում ենք կարագ և մեղր։

Հետո բերանը փակում ենք և դնում ենք եջեռոց։

Եփում ենք 180 C o եջերմաստիճանի տակ չորս ժամ։