Գործնական քերականություն

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է
գրվել` Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են
առաջին անգամ համարներ գրել: Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Նախադասույան դեմքը փոխվում է, որովհետև խոսքը րի ուղվում որևէ մարդու։
Ընդգծված բառերը կոչվում են կոչականներ։
Կոչականը, որը առաջացել է կոչ բառից, օգտագործվում է, որևէ խոսք, որևէ մարդուն ուղելու համար։

Գործնական աշխատանք

Բառ, բառիմաստ, ուղղագրություն, ուղղախոսություն։

1․Բառաշարքից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշների 5 զույգ:
Քամի, վազք, վայրի, փոթորիկ, գոհ, կապույտ, տղա, մով, բախտ,
համազգեստ, կատար, հանդերձ, աշխույժ, ծաղիկ, ժիր, ծարավ,
պարկ, սոխակ, անուրախ, պապակ:

Քամի, փոթորիկ

Աշխույժ, ժիր

Հանդերձ, համազգեստ

Կապույտ, մով

Ծարավ, պապակ

2․­Դո՛ւրս գրիր փակագծում գրված բառի 4 հոմանիշ:
ա) գլուխ, աչք, մարզ, վարս, կես, հեր, գես, սանրվածք, ծամ, մաշկ
(մազ),
բ) դեղնավուն, բիլ, մանուշակ, կտոր, երկնագույն, լաջվարդ, լուսնյակ, մով, արմատ, ամպագույն (կապույտ),
գ) սարսափ, ցնցում, տենդ, ահ, փախուստ, ախուվախ, զարհուրանք, սարսռալ, երկյուղ, վախկոտ (վախ):

3․Գտի՛ր տրված բառերի հոմանիշը:
ա) հուր, բոց, հրդեհ, կատակ
բ) երեկո, արևամուտ, մթնշաղ, իրիկուն
գ) մտորել, խորհել, կշռադատել, մտածել

Ընդգծի՛ր այն բառերը, որոնք սկսվում են բաղաձայն հնչյունով:
Բնօրրան
, ելևէջ, էջանշան, եղնիկ, թախծօրոր, էժանագին, ոզնի,
երամ, գետեզր, խավիար, ողկույզ:

Ընդգծի՛ր տրված բառերի երկհնչյունները:
Բամբակյա
, բայց, գոյ, եզակի, երեկոյան, կահույք, կայմ, այդքան,
քնքշաբույր:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ է կամ ե:

Պարեղանակ, վայրեջք, չեմ ուզում, որևէ, չէի գտել, անմիջապես վազեց, երբևիցե, հնէաբան, էլեկտրակայան, տեսաէկրան, իսկույնևեթ, ծովեզր, ամենաէժան:

Գրի՛ր հատուկ անուններ (մարդկանց անուններ, ազգանուններ,
մայրցամաքների — Եվրասիա

քաղաքների — Երևան,

գետերի —

ծովերի —

լճերի անուններ
և այլն), որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
Աղոթատուն, անուրջ, գույն, վախ, բախտավոր, յասաման, ուժ, ապերախտ, դրախտ, օտարական:

Լրացրո՛ւ բաց թողնված տառը: Թր-վել, խ-ճալի, որև-, բար-իկ, խեղ_վել

Կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան բառը: Մեղրի պես….., պողպատի պես…., աղավնու պես…., ջրի պես …., եղնիկի պես…., մոր նման…., հայրենիքի նման …., ամառվա մրգերի նման….:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո: Ականջ-ղ, աման-րյա, օր-րոց, երկար-րյա, արևազ-ծ, բն-րրան, արջա-րս, կիրակն-րյա, —վքեր, հատրյակ, չգնել, միջրե, չգևորել, դանավ, ան_թևան:

­Հետևյալ արմատներով բառե՛ր կազմիր այնպես, որ մի դեպքում
նրանք լինեն առաջին բաղադրիչ, մյուս դեպքում՝ երկրորդ: Արտասանի՛ր այդ բառերը և բացատրի՛ր կազմությունը՝ ոսկի, որդ, որմ,
օր, օղակ, օձ:
Նմուշ՝ ոճ-ոճաբան-նրբաոճ:

ա) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
Քնքշ-րեն, սև-րակ, մի-րինակ, մեղմ-րեն, ընդ-րինակելով, ոսկեզ-ծեց, նրբ-րեն, տրտ-մրոր

Գործնական քերականություն

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:
Ա. Ջրի մի նա ամբողջ առանց ղեզերել էր շաբաթ անապատում։ — Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեզերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։ — Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։ — Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա խմբերը իրար հետևից առանց շարադրության շարաց բառեր են, իսկ Բ խմբերը նախադասությունները։
292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:
Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք: — Թշնամու բանակը շրաջապեց քաղաքը։
Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել: —  Մայրամուտ մտավ արեգակը պալատները կարմիր ներկելով։
Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա: — Փախստականը բարձրացավ ժայռերի վրա։
Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել: — Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ են փորել։
293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների:
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ….
«Բիբլիա» հայերեն «գիրք». …
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար….
Եզիպտացիներից հետո այդ երկրում` փյունիկցիները` հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները ….
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը ….
Փյունիկցիները Վասկո դե Գ-ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ….
Այս բառախմբերը առանց շարադրության են։
294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասությունը դա իրար հետևից շարադրությունով շարաց բառեր են։
295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):
Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ:
Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ դարում Ռուս Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ազռավ էր պահում` որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ` Յուվենալիուսն է գործածել:
297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՜ր տարբերության պատճառը:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել։
Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք։ — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:
Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում:
Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Տերևը… է:

bu… lừ:
Մեր բակը … է:
Ջրի թագավորությունը … է:
Արևը հսկա … է:
Այս տարին … :

Գործնական քերականություն

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:

Ա. Սիրել — սիրի՛ — սիրեցե՛ք, կանչել — կանչի՛ — կանչեցե՛ք, նկարել — նկարի՛, լսել — լսի՛ — լսեցե՛ք, նստել — նստի՛ — նստեցե՛ք, կանգնել — կագնի՛ — կագնեցե՛ք, զանգել — զանգի՛ — զանգեցե՛ք, կապել — կապի՛, փրկել — փրկի՛ — փրկեցե՛ք, կապկպել — կապկպի՛, կոտրատել — կոտրի՛ — կոտրեցե՛ք, կապոտել — կապոտի՛։
Բ. Խաղալ — խաղա՛ — խաղացե՛ք, սողալ — սողա՛ — սողացե՛ք, կարդալ — կարդա՛ — կարդացե՛ք, գնալ — գնա՛ — գնացե՛ք, մնալ — մնա՛ — մնացե՛ք, գոռալ — գոռա՛ — գոռացեք։
286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ — հեռացի՛ — հեռացե՛ք, գոհանալ — գոհացի՛ — գոհացե՛ք, վախենալ — վախեցի՛ — վաղեցե՛ք, կամենալ — կամեցի՛ — կամեցե՛ք, հասնել — հասե՛ք — հասե՛ք, թռչել — թռչի՛ — թռչեցեք, մեռնել — մեռի՛ — մեռե՛ք, կորչել — կորի՛ — կորեք, փախչել — փախչի՛ — փախե՛ք։
Բ. Ուտել — կե՛ր — կերե՛ք, գալ — արի՛ — եկե՛ք, տալ — տու՛ր — տվե՛ք, լինել — եղի՛ր — եղե՛ք, տեսնել — տե՛ս — տեսե՛ք, ելնել — բարձրացի՛ — բարձրացե՛ք:

Ալե՛ն կեր ճաշդ։ Վա՛հագն արի դասարան։ Տվե՛ք մեր գնդակը։ Ալե՛ն եղիր տանը ժամը տասին։ Տե՛ս արագիլ է թռչում։ Բարձրացե՛ք այս սարը։

287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:
Վճարել — վճարի՛ր — վճարե՛ք։ Հաշվել — հաշվի՛ր — հաշվե՛ք։ Հանել — հանի՛ր — հանե՛ք։ Գումարել — գումարի՛ր — գումարե՛ք։ Գողանալ — գողացի՛ — գողացե՛ք։ Բարձրանալ — բարձրացի՛ր — բարձրացեք։ Խաղալ — խաղա — խաղացե՛ք։ Խոսել — խոսի՛ր — խոսե՛ք։ Փորել — փորի՛ր — փորե՛ք։ Գիտենալ — գիտեցի՛ր — գիտեցե՛ք։ Մոտենալ — մոտեցի՛ր — մոտեցե՛ք:

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Լ՛ուռ մնացեք։ Ինչու տնային աշխատամքդ չես արել, հենց հիմա նստի և գր՛իր։ Նստ՛ի և հաց կեր։ Սենյ՛ակդ հավաքիր։ Վե՛րկաց, արդեն դպրոց գնալու ժամանակն է։


289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է: — Ձկների բնակարանը ծովն չէ:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։ — Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
Առանց ջրի կյանք կա: — Առանց ջրի կյանք չկա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: — Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում: — Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:
290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը: — Խաչմերուկում շարժումը չի կառավարում  լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են: — Այդ լճի ջրերը չեն սառչում:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար: — Նա իր երգը չի հորինել ժաղովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ: — Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավել դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով: — Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է: — Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
Երկու գրքերն իրարից տարբերվում են։ — Երկու գրքերը իրարից չէն տարբերվում:

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Գործնական քերականություն

Ներկա ժամանակ

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:
Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից։ Պարից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը։ Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի։ Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը։ Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
Այս բոլոր բայերը ներկա ժամանակ են։
267 Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:
Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դ-ա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղում է:
268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:
«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց։ Մեկ-մեկ էլ դրանք
ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես, բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:
Ընդգծված բայերը տարբերվում են մյուս բայերից ներկա ժամանակի բայեր լինելով։
269. Տեքտրը փոխիր` սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին։ Բայց երբ մարդը նրա՛նց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:
Աչքերը բողոքում են, որ նրանց դեմքերի վրա բոլորը բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե նրանց, այլ բերանին։ Բայց երբ մարդը նրա՛նց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:
Փողվեց բայերի դեմքը։
270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում՝ էլ ի՞նչը փոխվեց:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կար։ Մոնղոլները կրակն էին պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց էին կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էին դատապարտվում:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կա։ Մոնղոլները կրակնեն պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անցնում են կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահի են դատապարտվում:
Բոլոր բայերը ներկա ժամանակը ձևում են։

Խամաճիկը

Խամաճիկը փախավ թատրոնից, որովհետև ցանկանում էր ապրել ազատության մեջ: Սակայն նա մոռացավ կտրել թելը, որ ամրացված էր գլխին, և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու` որտեղ էլ որ լիներ, միշտ ստիպված էր պար գալ ինչ-որ մեկի հաճույքի համար:

Մանուկ-խան

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա[1]։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս[4], այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

Առաջադրանքներ

  • Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:
    Ես կկարծեմ, որ գաղափարը այն է, որ չի կարելի խափել։
  • Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
    Թեպետ-Կապակցում է երկրորդական զիջական նախադասությունը գլխավորի հետ՝ չնայած որ, թեև,
    թեկուզ նշանակությամբ:
    Հանաք-հանաքի, [գոյական] (ժողովրդական)
    Կատակ:
    Սպանդանոց-Անասուններ մորթելու և միսը նախնական մշակման ենթարկելու արտադրական ձեռնարկություն:
  • Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
    Գլորե, վատնե, ամենքի, դրոշմե,
  • Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
    Ընդգծված տողերը իմաստության մասին է, ասում է, որ իմաստությունը կարող է լինել մեծ և փոքր տարիքից։ Ասում է, որ մարդը կարող է իմաստասեր լինել, բայց իմաստուն չլինել։
  • Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
  • Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
    Իշատերը սխալ էր արել, որ եզատիրոջը չեր լսեսլ, բայց եթե եզատերը տեսնում էր, որ իշատերը չի տանում իրն էշին անկողմ, նա պետք էր մտածեր և նա գնար մի քիչ այնկողմ, եզատերը հետո սխալ արեց, որ ձևացրեց, թե իբր նա համր է, իշատերը ճիշտ էր ասում, բայց նրան դատավորը չհավատաց։
  • Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը: Թիֆլիսում է տեղի ունեցել այդ միջադեպը։
  • Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով: Թագավորը հարուստ մարդ էր, իմ կարծիքով շատ հետաքրքրասեր, մեկ բարի, մեկ խիստ և այլն։

Երկու Այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Գործնական Քերակնություն

Դերանուններ 

236. Ի՞նչ անուն կտաս ես, դու, նա բառերին:
Ես, դու, նա բառերն կկոչեմ դերանուն։
237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Օրինակ`
-Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է։ Ես — Նա, ով խոսում է Տիգրանի հետ։
Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, Ես — Նա, ով խոսում է Լևոնը հետ։
Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել լռում,- Լևոնը: ni ինձ չես ասում։ հետաքրքրությունից Դու ինչո՞ւ ես վառվում
Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում t,- զգուշացրեց Լևոնը:
Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում tp Տիգրանը:
238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը

գտնենք,- շշնջացի ես: 

Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ
Հայկը:
դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը։
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք կոչվում են անձնական դերանուններ, որովհետև վերաբերում են առանչին անձերին։
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Ա․ Ես, դու, նա
Բ․ Մենք, դուք, նրանք
240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա. Ես, մենք.
Բ. դու, դուք.
Գ. նա, նրանք:
Ես, դու, նա
241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:
Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել։ Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում։ Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը։ Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը։ Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է։ Սա էլ վկայում է, է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ։ Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում՝ նետ-աղեղն -աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:
242. Կերերի փոխարեն գրի´ր տրված բառերը:
Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:
Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդտեղ սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կրարձրանա: Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն  չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն այնտեղ հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: Այսպես սնվելով` չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այդտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն: 
Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:
Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն։ Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք` I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Գործնական քերականություն

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել): Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն։ Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Բարձրահասակ, խելացի, մեծ, գեղեցիկ, նիհար քույր։

Փոքր, ցածրահասակ, գեր, շատակեր, անբախտ եղբայր։

Քնքուշ, բարի, սիրուն, ջահել, միջնահասակ մայր։

Ուժեղ, աշխատող, հարուստ, աշխատասեր, լավ հայր։

Ծեր, վատառողջ, ջղայն, գեշ, գյուղական տատիկ։

Թույլ, քաղաքական, հանգիստ, առողջ, ժամանակակից պապիկ։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան: Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
Սառը սիրտ
Սարսափելի վախ
Պինդ քար
Աշխատասեր մայր
կապույտ երկինք
գեղեցիկ արև
Թույլ փայտ
Բարձր լեռներ
տարօրինակ փողոց
սուր երկաթ
Մաքուր օդ
Անուշահոտ ծաղիկ
Խելացի եղբայր
Թանգ ոսկի
Շատ արծաթ
Հեռու ծով
Մեծ Ամերիկա
Հին ֆրանսիա
Թուրք Գերմանիա

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես , , մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը օլիմպիադաների մասն էր:

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Համեմատի՛ր, տրված, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված: Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճում է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են զրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

220, Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի  լեռների մեջ, Պարսից ծոցից կիլոմետր , անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը։ Բայց արդեն մի քանի տարի է, որ գոյություն ունի կենդանի, կրիաներն ավելի են դիմանում` ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ։ Պինգվիններն ընդհանրապես թռչուններ են: Դրանց մեջ պինգվինն ավելի է, քան մյուս տեսակի պինգվինները։ Ամենից պինգվինն է, որը ամենից հանդիպող տեսակներից է։ Օվկիանոսի ջրերն ամենուր են։ Բայց շրջաններում ջուրը, քան մյուս տեղերում: Ամենից  Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ` ծովինն ու Պարսից ծոցինը։

արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են նախշերով։ Վերին հարկերում կանգնեցված են սյուներ, պատերին կարելի է տեսնել զարդանախշեր:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ինչ դեր ունեն): Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, Տորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ տափաստաններից բարձրանում ենք դեպի մարգագետինները և գնում դեպի լեռնային ձյան սահմանը, խոտավետ աշխարհն աղքատանում է։ Անմատչելի լեռնագագաթներին ամենից շատ ոչխարներն ու վայրի քարայծերն են լինում։ Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու խոտավետ սարերին ու դաշտերին։

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր: Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարրեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով  ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից… ու… աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն… լճեր կան։ Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես… մշուշի վրա են կախված։ Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում։ Բայկալը … ու… ջուր ունի։ … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում 1: Մեր հանրապետությունը ….. լճերով… է: Դրանցից …-ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՜նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը: Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ` մեկից երկու ժամ:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ: Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր: Օրինակ` ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր։

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՞ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է։ — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է։ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է։ Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՜ր, որ միտքը չփոխվի:
Օրինակ՝
Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները։ — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ
սառույցը չի սուզվում:

Սառույցը ավելի թեթև է քան աղի ջուրը, այդ պատճառով էլ
սառույցը չի սուզվում:

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի Ծովս վտանգավոր են, քան շնաձկները:
Շնաձկները այդքան վտանգավոր չեն, ինչքան փոքր թունավոր ծովային կենդանիները։

Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը։
Գրավորը  ավելի փոքր հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան բանավոր խոսքը։

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը։
Շնաձկների համար նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը։

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն)։ Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ
գերազանցությունը:
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա», -ագույն ածանցներով:

Զանցել գործիքագոտուն