96. Տրված բառերից նորերը կազմի´ր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչիմաստ են տալիս բառին:
Ա.Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ, գառնուկ։Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):
Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքիկ, հարսնյակ։
97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:
Օրինակ՝ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:
Տնակ — տն (տուն) — ակ:
ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ:
(մուկն) — իկ, (զատ) — իկ, (մայր) — իկ, (շուն) — իկ, (փիսո) — իկ, (փոքր) — իկ, (սիրուն) — իկ, (թիթեռն) — իկ, (ծիտ) — իկ, (քիթ) — իկ, (մատ) — իկ
բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ,որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:
(գունդ) — ակ, (գետ) — ակ, (առու) — ակ, (արդ) — ակ, (պատան) — ակ, (բլուր) — ակ։
գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:
(Գայլ) — ուկ, (գառ) — ուկ, (ձագ) — ուկ, (ձի) — ուկ, (մարդ) — ուկ, (պոչ) — ուկ, (վահան) — ուկ։
98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:
Օրինակ՝
Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամշատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնությանմեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բանկարող է սովորեցնել մարդուն:2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատբան կարող է սովորեցնել մարդուն:
Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
1․ Բլրակն անցիր ու կհասնես ասածս ծառին:
2․ Փոքրիկ բլուրն անցիր ու կհասնես ասածս ծառին:Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:
1․ Ձկնիկը ջրի մուռների տակ էր թաքնվել:
2․ Փոքրիկ ձուկը ջրի մուռների տակ թաքնվել էր։
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էրկախարդը:
1․ Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը:
2․ Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տանը, ապրում էր կախարդը:Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:
1․ Մի առվակ իջնում էր սարի վար։
2․ Մի փոքրիկ առու իջնում էր սարի վար։Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:
1․ Անտառից դուրս եկավ մի ձիուկ:
2․ Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
1․ Հավն ածեց մի ձվիկ:
2․ Հավն ածեց մի փոքրիկ ձու:Քամին դես ու դեն էր քշում կտոր—կտոր ամպիկները:
1․ Քամին դես ու դեն էր քշում ամպիկները:
2. Քամին դես ու դեն էր քշում կտոր—կտոր ամպերը: