Ջրվեժ անտառապարկ

Ջրվեժ» անտառապարկը կազմակերպվել է 1977թ.-ին, նպատակ հետապնդելով
Երևան քաղաքի էկոլոգիական վիճակի առողջացումը, բնական միջավայրում
մարդկանց հանգստի, մշակութային գեղագիտական պահանջների բավարարումը:
Անտառպարկ է ներմուծվել մերկասերմերի և ծածկասերմերի
կարգին պատկանող 128 ծառաթփատեսակներ ու պարտեզային ձևեր, որոնց մեջ
գերակշռում են վարդազգիների ընտանիքին պատկանող բույսերը` 36 տեսակ:

 

Բանավոր մաթեմատիկա 01․11

1.Երեք հարկանի բուրգ կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ (տե՛սնկարը): Այդպիսի յոթ հարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ է անհրաժեշտ:

Լուծում՝

1 x 1 = 1

3 x 3 = 9

5 x 5 = 25

7 x 7 = 49

9 x 9 = 81

11 x 11 = 121

13 x 13 = 169

1 + 9 + 25 + 49 + 81 + 121 + 169 = 455

Պատասխան՝ 455 խորանարդ

2.Լուծի՛ր մաթեմատիկական ռեբուսը:

Լուծում՝

10 + 10 + 10 = 30

10 + 4 + 4 = 18

4 — 2 = 2

1 + 10 x 2 = 21

Աղվեսը

Աղվեսը           Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

1․Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Թառ — փայտի հորիզոնադիր ձող, որի վրա հավերը թառում են

Խորոզ — աքաղաղ

Քաղցած – սոված

Ագին – սիրուն

Քուրք — մուշտակ

Մտիկ — նայի

Թմփլիկ — փափուկ

Դեզ – կուտակած խոտ

  1. Նշված բառերը դարձրու հոգնակի:

մարդ- մարդիկ

աղվես- աղվեսներ

մատ- մատներ

մկրատ- մկրատներ

ծաղիկ- ծաղիկներ

դուռ- դռներ

ժպիտ- ժպիտներ

3.Լրացրու բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

 

  1. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

 

Ամառվա մի օր ուղ­ևորները, կես­­­օրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պարկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:

Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անգուտ անվանում:

Այսպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում: