Ուղիղ Քսանհինգ կիլո

Ես կարդացել էի մի հեքիաթ՝ Ուղիղ քսանհինգ կիլո, որի հեղինակն է ռուս գրող Վիկտոր Դրագունսկին:

Լինում է երկու տղա.մեկի անունը Միշկա, մյուսինը Դենիս: Մի օր տղաները գնում են տոնի, որտեղ կային տարբեր կարուսելներ ու խաղեր: Սկիզբից նրանք խաղացին մի խաղ, որտեղ պետք էր կրակել նկարած ձիուն: Սկզբից փորձեց Միշկան: Նրա մոտ համարյա ստացվեց, բայց կրակեց ոչ թե ձիուն, այլ լամպին ու ջարդեց այն: Իսկ Դենիսը արդեն վերցրեց նետը, որ կրակի: Այդ ժամանակ պապիկը ուղղում էր ձիու նկարը և հենց այդ վայրկյանին նետը դուրս թռավ Դենիսի ձեռքից, և կպավ պապիկի մեջքին: Բոլորը շրջաքայքում  ծիծաղացին, իսկ պապիկը բարկացած նայեց Դենիսին և ասաց, որ դուրս գնա:

Հետո տղան տեսավ կշեռք, որի կողքը ծաղրածու էր կանգնած, բոլորը այնտեղ ծիծաղում էին և հերթը շատ արագ էր անցնում: Ինքը հարցրեց՝ սա ինչ է, և իրեն պատասխանեցին: Կանգնում էս կշեռքի վրա, եթե ուղիղ քսանհինգ կիլո ես, ապա ուրախացիր, որովհետև կստանաս մեկ տարվա գրանցում Մուռզիլկա ամսագրի համար: Դենիսը ասաց.

-Միշկա, արի փորձենք:

Բայց Միշկան չկար:

Դենիսը չսպասեց Միշկային և հերթ կագնեց:

Երբ մոտեցավ իր հերթը, ինքը կանգնեց կշեռքի վրա:

Ծաղրածուն ասաց.

-Դու գիտե՞ս սենց խաղ տաքը և սառը:

-Տղան պատասխանեց.

-Այո:

-Դու շատ մոտ ես, դու կշռում ես 24.5 կիլո:

Դենիսը իջավ կշեռքից և գնաց Միշկային փնտրելու:

Ինքը գտավ իրեն բուֆետում և հարցրեց.

-Դու այստեղ ի՞նչ էիր անում այսքան ժամանակ:

-Հյութ էի խմում:

-Այդքա՞ն դանդաղ:

-Ոչ, մի մեծ շիշ խմեցի:

-Մինչև դու քո հյութն էիր խմում, այնտեղ կա կշեռք, որի վրա պետք է կագնել, եթե կշռում ես ուղիղ քսանհինգ կիլո, ստանում ես մեկ տարվա գրանցում Մուռզիլկա ամսագրի համար:

Միշկան կանգնեց կշեռքին և ծաղրածուն ասաց.

-Դու էլ շատ մոտ էիր, դու կշռում ես 25.5 կիլո:

Միշկան իջավ կշեռքից և ասաց.

-Հիմա ես հասկացա:

-Ի՞նչ,- զարմացավ Դենիսը:

-Ես խմել էի կես լիտր ջուր, քաշս բարձացավ կես կիլո: Ուրեմն եթե դու խմես կես լիտր ջուր, կլինես ուղիղ քսանհինգ կիլո, և մենք կկիսենք գրանցումը, -ուրախացավ ինքը:

Դենիսը հազիվ խմեց հյութը, և վազեց կշեռքի մոտ: Ծաղրածուն իրեն չճանաչեց: Հետո տղան կանգնեց կշեռքի վրա և ծաղրածուն բարձրաձայն ասաց:

-Մենք ունենեք հաղթող, այս տղան ուղիղ քսանհինգ կիլո է: Կասես անունդ, որ քեզ գրանցեմ:

Բայց Դենիսը չեր ասում, որովհետև վախենում էր, որ հյութը դուրս կթափվի իր կոկորդից և լռում էր: Ծաղրածուն ասաց.

— Ոնց որ բերանը ջուր առած լինի:

Միշկան գոռաց.

-Իր ունունը Դենիսը է, ես իրեն գիտեմ:

Դրանից հետո Դենիսը ասաց.

-Ես չեմ կարող վերցնել այս մրցանակը միայնակ, արի կիսենք այն:

Ու այսպես վերջացավ հեքիաթը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով