Ժողովրդական արվեստի թանգարանում

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ ժողովրդական արվեստի թանգարան: Այնտեղ կային փայտից, մետաղից և այլ տարբեր նյութերից իրեր: Թանգարանում տեսանք տարբեր շերեփներ, որքան շերեփ կա ընտանիքում այդքան մարդ կա և նույնը սենյակի հետ՝ ինչքան շերեփ կա սենյակում, այդքան մարդ կա սենյակում: Այնտեղ նաև կային իսկական արծաթից և ոսկուց զարդեր: Հետո մենք գնացինք և փայտի վրա նկարեցինք և ինձ շատ դուր եկավ այդ ճամփորդությունը: