Գունային խաղեր․ նախագիծ

Ըստ նախագծի կատարենք քայլերը․

Ընթացքը՝

Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

Լւոծում՝

7 + 15 = 22

22 + 1 = 23

Պատասխան՝ 23 գնդակ

Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդակներ։

Լուծում՝

2 + 4 = 6

6 + 1 = 7

Պատասխան՝ 7 գնդակ

 

Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։

Լուծում՝

4 + 6 = 10

10 + 2 = 12

Պատասխան՝ 12 գնդակ

Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։

 

Իմ կազմած խնդիրները՝

Պարկում կա 3 կանաչ, 8 դեղին և 14 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կարմիր։

Լուծում՝

3 + 5 = 8

8 +1 = 9

Պատասխան՝ 9 գնդակ

 

Պարկում կա 6 կարմիր, 11 կանաչ և 3 դեղին գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը լինի կանաչ։

Լուծում՝

6 + 3 = 9

9 + 2 = 11

Պատասխան՝ 11 գնդակ

 

Պարկում կա 4 մանուշակագույն, 6 կարմիր և 11 դեղին փուչիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ փուչիկ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կարմիր։

Լուծում՝

4 + 11 = 15

15 + 1 = 16

Պատասխան՝ 16 փուչիկ

 

Պարկում կա 3 դեղին, 7 կանաչ և 4 կարմիր ականջակալ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ականջակալ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկու լինեն կանաչ։

Լուծում՝

3 + 4 = 7

7 + 2 = 9

Պատասխան՝ 9 ականջակալ

 

Պարկում կա 9 դեղին, 7 կարմիր և 2 շականակագույն հեռախոս։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ հեռախոս  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը լինեն շականակագույն։

Լուծում՝

9 + 7 = 16

16 + 3 = 19

Պատասխան՝ 19 հեռախոս

Ես իմ անուշ հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

ողբաձայն — ողբի ձայն

ջինջ — պարզ

բույր — հոտ

 

Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:

արևահամ

ացակումած

վառման

նաիրյան

հեզաճկուն

մուգ

ջինջ

լուսե

 

Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ: