Մուկն ու Ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։

Շեմք — Դռան շրջանակի ներքևի ու վերևի փայտերից յուրաքանչյուրը:

Բահ — Փայտե երկար կոթով ու մետաղյա թիակով ձեռքի գործիք՝ հող փորելու՝ թափելու ևն համար:

 

  1. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի:

  1. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Իմ կարծիքով ձուն ասում էր.

— Տարեք՝ ինձ իմ մայրիկի մոտ, անտեր մկներ:

  1. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

Իմ կարծիքով մկները ասում էին.

— Ոչ մենք քեզ կտանենք մեր բույն, որ քեզ եփենք ու ուտենք:

  1. Ինչպե՞ս է կոչվում.
    բառերի մառանը — Բառարան
    գրքերի մառանը — Գրադարան
    նկարների մառանը — Պատքրասրահ

Շարունակի՛ր.
Մկների երկիրը կոչվում է Մկստան:
Վախկոտների երկիրը կոչվում է Վաղոտաստան

Կաղամբների երկիրը կոչվում է Կաղամբաստան
Ծիծաղների երկիրը կոչվում է Ծիծաղաստան

7.Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
պատասխանող բառերը:
Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձուն ընկավ
Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: Մուկ թքվեց
Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց: Մուկը գրկեց

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով