Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Առաջադրանքներ

1.Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նուկիմ քաղաքի բնակիչները խելացի են։

2.Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը բարի էր և խելացի։

3.Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նրանց քաղաքը մեծ է և սիրուն, բայց ցուրտ։ Նրանց շուկաները մեծ են, դպրոցները սիրուն, փողոցները մաքուր։

4.Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Նուկիմացիներ պետք է մի քիչ ավելի ուշադիր լինեք։

5.Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը:

Այս հեքիաթը սովորցնում է որ եթե դու խելացի ես, դա չի նշանակում որ դու ամնեա լավն ես։

Մաթեմատիկայի տնային աշխատանք

167)
ա) Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225 մ²-ով մեծ է մյուսի մակերեսից: Որքա՞ն է հաղամասերից յուրաքանչյուր մակերեսը, եթե դրանց ընդհանուր մակերեսը 2445 մ² է:
Լուծում
2445 — 225 = 2220
2220 : 2 = 1110
1110  + 225 = 1335
Պատ.՝ 1110 մ², 1335 մ²

բ) Կարենը խաղողի համար վճերեց 450 դրամով ավելի քան դեղձի համար: Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե այդ գնումների համար ընդամենը վճարեց 2650 դրամ:
Լուծում
2650 — 450 = 2200
2200 : 2 = 1100
1100 + 450 = 1550
Պատ.՝ 1100դր, 1550դր

168)
ա) Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 325-ով: Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 4217:
Լուծում
4217 — 325 = 3892
3892 : 2 = 1946
1946 + 325 = 2271
Պատ.՝ 2271, 1946

բ) Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 365-ով: Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 3217 է:
Լուծում
3217 — 365 = 2852
2852 : 2 = 1426
1426 + 365 = 1791
Պատ.՝ 1791, 1426

Առաջանդրանքներ

Կատարում ենք առաջադրանքները:

 

1. Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
 Միմյանց, քվիարկություն որդյակ,  եասաման քիմիական հեքյաթային ոսկյա,  հրիական դաստիարակություն սենյակ կրիա,  Անդրիաս Եղյազարյան կյանք
2. Որտեղ պետք է, կետիփոխարեն յ գրի՛ր
  Հայացք հայելի հոյակապ միացում ձիարշավ տիեզերական փակեյի կայարան խաբեյություն էի գնայի բույեր, տղայի Մարոյի
3. Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
 Արծիվառյուծմրմուռմարմարմրմռոցփրփրելբարբառելահամարհելբարձպառկել
4. Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
 Կիսատկես
 հրեղեն— հուր
 առվակ— առու
 կաղնուտ— կաղին
 կուտակել— կուտ
 գծագիր— գիծ
 փոշեկուլ— փոշի
 բուրավետ— բույր
 իջնել— էջ
 մամռապատ— մամուռ

Continue reading “Առաջանդրանքներ”

Մաթեմատիկա ուսումնական աշուն

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1 Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 1487 = 1000 + 400 + 80 + 7
  • 6294 = 6000 + 200 + 90 + 4
  • 138560 = 100000 + 30000 + 8000 + 500 + 60

2 Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։

5678 – 567 = 5111

3 Համեմատի՛ր

  • 1478 <6574
  • 586> 147
  • 2698 = 2698
  • 26853 <26854
  • 369472> 359472

4 Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով 

36124+13211 = 49335

3 6 1 2 4 Ստուգում՝ 4 9 3 3 5
+ 1 3 2 1 1 3 6 1 2 4
4 9 3 3 5 1 3 2 1 1

 

5 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

 

112 x 7= 784

1 1 2 Ստուգում՝ 7s 8 4 7
x 7 7 1 1 2
7 8 4 0 8
7
1 4
1 4
0

 

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

39:7=

3 9 7
3 5 5 Ստուգում՝
4 5 x 7 = 35
35 + 4 = 39

 

  1. Քանի՞ ժամ է 4 օր 3 ժամը։

1 օր = 24 ժամ

4 օր 3 ժամ = 99 ժամ

  1. 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

Լուծում՝

6 x 2 = 12

8 + 12 = 20

Պատասխան՝ 20 տարեկան

 

  1. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

Պատասխան՝ 13 ժամ 35 րոպե

 

 

 

  1. Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ մաթեմատիկական հավասարություն։

5 x 9 = 45

Русский

1. Найди «лишнее» слово. Почему оно «лишнее»?
вьюга                             ветер               путешественник
метель                           плащ               художник
ураган                           снег                  охотник
планета                        роса                  луч
буря                              дождь               волшебник

Our school

I want to speak about our school. I study at the Southern School of  “Mkhitar Sebastatsi” Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine, we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day. In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine, we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Math, Nature Study, Technology and PE. I like all the subjects, but most of all I like English because it is very interesting. This is all about our school.

Interview with Neymar

Interviewer: Hello, Neymar.

Neymar: Hi.

Interviewer: Can you tell me about a typical day in your life for the magazine?

Neymar: Yeah, sure.

Interviewer: So, what time do you get up?

Neymar: Oh, I get up very early. I get up every day at 4 o’clock and go to the field. Then I train from 3 o’clock to 6 o’clock.

Interviewer: You get up at 4 o’clock? Wow, that’s early!

Neymar: Yeah. Then at 6 o’clock I have a shower, I get dressed and I have breakfast. I have a big breakfast: cereals, toast, eggs and coffee.

Interviewer: What do you do after breakfast?

Neymar: At 7 o’clock I go to the field. I’m training there every day. I train from 7 o’clock to 1 o’clock.

Interviewer: When do you have lunch?

Neymar: I have lunch at about 2 o’clock at the field.

Interviewer: What do you do after training?

Neymar: Sometimes if there is a match I go and play.

Interviewer: What time do you have dinner?

Neymar: I have dinner at 9 o’clock, then I watch TV or go online and I usually go to bed at 12 o’clock.

Interviewer: Thanks, Neymar. That’s a busy day!

Առաջադրանքներ

Կատարի՛ր առաջադրանքները։

Գտնել տրված բառերի հոմանիշները:

Ճանկ                                      անհագ

Կտրիճ                                   տնակ

Խրճիթ                                    մեգ

Մառախուղ                           քաջ

Անկուշտ                                ճիրան

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ

արև                            ական

փոքր                          իկ

առու                           ուկ

մարդ                          ակ

Քաղաքական, արևոտ, փոքրիկ, առվակ, մարդուկ։

Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:

Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ:

Նկար, նկուղ, երկու, տուն։

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ

Բուժքույր

Բուժկետշ

Բուժիչ

բույս

բույսասեր

հյութ

հյութալի

հյութեղ

հյութասեր

ցույց

ժամացույց

սենյակ

հյուրասենյակ

նջասենյակ

Երևանի մասին

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրն է։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր։ Երևանը ունի տասներեք թաղամաս, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթյա Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Ավան, Քանաքեռ Զեյթուն, Նորք Մարաշ, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն։Երևանում են Հայաստանում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլն։