Ամառային առաջադրանքներ

Պատասխանել հետևյալ հարցերին.

 

Ո՞վ է գրքի հեղինակը (վերնագիր, հերոսների անուններ)

«Կառլսոն» Աստրիդ Լինդգրեն

Հերոսներ՝ Կառլսոն, Մանչուկ, Բոսսեն ու Բետանր, Գունիլլան ու Քրիստերը, շնիկը և հայրիկն ու մայրիկը։

Ո՞ր հատվածը քեզ դուր եկավ:

Չնայած իմ բոլոր հազար շների անունը Ալբերգ է, և նրանք բոլորն էլ թռչում են…

― Ինչպես թե բոլորի անունն էլ Ալբերգ է…, ― զարմացավ Քրիստերը։

Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:

― Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։

Ո՞րն էր ամենատխուր հատվածը:

Երբ մանչուկին շունը նվերեցին մանչուկը սկսեց լացել։

Ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ:

Ես կցանկանայի լինել Բետանը, որովհետև իմ դասերը ավելի երկար կլինեին։

Ի՞նչ սովորեցիր

Այս հեքիաթում ես սովորեցի որ ամենակարվորը քո կյանքում քո ըտանիքնը։

Եթե հեղինակը լինեիր, ի՞նչը կփոխեիր ստեղծագործության մեջ:

Ճիշտնասաց ես չեի ուզենա ինչ բան փողել։

Ամառային ճամփորդություն. Բոլոր երկրները` մեկ օրում

Վերջերս մենք ընտանիքով գնացինք Աշխարհի Այգի: Այդ այգին այդպես է կոչվում, որովհետև այնտեղ կան աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայտնի կառույցները: Չէ, դրանք իսկական չեն, ավելի ճիշտ` իսկական չափերով չեն։ Այդ կառույցներն իսկականի փոքր մոդելներն են:  Այգին շատ հետաքրքիր էր, և մենք ամբողջ օրն այնտեղ անցկացրեցինք:

Օրինակ, մենք տեսանք Ազատության արձանը: Իրական Ազատության արձանը շատ բարձր է, գտնվում է Նյու Յորքում, պղինձից է սարքած: Պղինձը մի մետաղ է, որը նարնջագույնից կանաչ է դառնում:

Շատ գեղեցիկ էր նաև Էյֆելյան աշտարակը:

Էյֆելյան աշտարակը գտնվում է ֆրանսիայում: Այն մետաղից է պատրաստված և ավելի մեծ է, քան Ազատության արձանը:

Ես տեսա նաև Մոսկվայի Կարմիր հրապարակը և Լենինի դամբարանը, Լոնդոնի հայտնի կամուրջը և Բիգ Բենը, Չինական պատը, Հնդկաստանում գտնվող Թաջ Մահալ տաճարը, Եգիպտոսի բուրգերը, Հունաստանի Ակրոպոլիսը, Իտալիայում գտնվող Կոլիզեումը և Պիզայի ընկնող աշտարակը, Փարիզի Աստվածամոր տաճարը, ԱՄՆ-ի Սպիտակ տունը ու բազմաթիվ այլ գեղեցիկ կառույցներ:

Եգիպտական բուրգերը նայելուց, ես նաև իսկական ուղտ նստեցի ու մի փոքր քշեցի:

Ինձ շատ դուր եկավ այդ այգին:

Երկարագուլպա Պիպին

Ո՞վ է հեղինակը (վերնագիր, հերոսների անուններ)

Վերնագիր` Երկարագուլպա Պիպին: Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն: Հերոսների անուններ` Պիպին, Պարոն Նիլսոն, Անիկա, Թոմի:

Ո՞ր հատվածը քեզ դուր եկավ:

Ինձ դուր եկավ այն հատվածը, երբ Պիպին ջրում էր իր ծաղիկներն անձրևի ժամանակ, ու Պիպին ասաց, որ անձրևը ոչ մի բան չի ջրում ու շարունակեց անել իր գործը:

Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:

Ամենազվարճալին այն էր, երբ Պիպին կռվում էր ցուլի հետ:

Ո՞րն էր ամենատխուր հատվածը:

Ամենատխուր հատվածն այն էր, երբ Պարոն Նիլսոնը կորավ:

Ի՞նչ սովորեցիր:

Այս գիրքը կարդալով, ես հասկացա, որ շատ կարևոր է լավ սովորել, որպեսզի շատ բաներ իմանաս. Նաև կարևոր է լավ ընկերներ ունենալ;

Ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ:

Պարոն Նիլսոնը ինձ դուր եկավ, որովհետև չնայած կապիկ է, բայց խելք ունի ու կարողանում է խոսել: