Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1.Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Մասուր — Մասրենու թթվահամ կարմրավուն պտուղը, որ օգտագործվում Է բուժական նպատակներով:

Մշուշ —  Մթագնող՝ մթությամբ պատող հանգամանք, խավարի՝ մռայլության՝ մոռացման ևն քող:

Երկնչել — վաղենալ

2.Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։

Ժայռից մասուր է կաթում — ծառերից մասուր է ընկնում

Կարմիր սարսուռ է տանում — առուն մասուր է տանում

3.Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։

Առուն, որովհետև բանաստեղծության ընթացքում ամբողջ խոսքը առուի մասին է։

4.Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։

Դեղին, կարմիր, նարնջագույն։

5.Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Ինձ դուր եկան հեղինակի մտքերը։