Լրացուցիչ աշխատանք

Ը ձայնավորի ուղղագրությունը

Գրի՛ր ը-ով սկսվող տասը բառ։

Գրի՛ր բառեր, որոնց մեջ գաղտնավանկի ,,ը,, կա։

Օրինակ՝ քնել, վրձին, հրթիռ և այլն։

Գրի՛ր ,,ը,, տառը այն բառերում, որոնցում անհրաժեշտ է։

Նախընտրել, հանդգնել, շտապել, ընկույզ, ակնթարթ, հյուրընկալ, զրուցընկեր, ճեպընթաց, խոչընդոտ, սրընթաց, օրըստօրե, դասընթաց, ընթերցարան, ընկճվել, ակնհայտ, որոտընդոստ, նորընտիր, գույնզգույն, զբոսանք, չմբռնել, լուսնկա, անընդմեջ, ակնկալել, հատընտիր, ձկնկիթ, ինքնըստինքյան։

Նախորդ առաջադրանքից օգտվելով, գրի՛ր բառամիջում ,,ը,, ունեցող տասը բառ։

Տրված բառերը գործածելով կազմի՛ր բարդ բառեր։

Ընթաց- խաղընթաց, դասընթաց

Ընկեր- դասընկեր, խաղընկեր

Ընտիր- հատընտիր

Հիշի՛ր

Բառասկզբում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,,։

Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտհնչյունակապակցություններից առաջ թույլ լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։

Օրինակ՝ սպիտակ, սկսել, ստանալ, սփոփանք, սթափվել, զբաղվել, զգոն, շտապել։

Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։ Այն կոչում ենք գաղտնավանկի ,,ը,,։

Բառամիջում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,, միայն այն դեպքում, երբ այն հաջորդ բառի սկզբնատառն է։

Օրինակ՝ արագընթաց-արագ-ընթաց, խաղընկեր-խաղ-ընկեր, հատընտիր-հատ-ընտիր և այլն։