Մաթեմատիկայի հոկտեմբերյան ֆլեշմոբ

1. Իրար հետևից գրված են մեկից հարյուր բնական թվերը: Գտեք այդ շարքի 21-րդ թվանշանը։

21

2. Զամբյուղում խնձորներ կային ։ Արան զամբյուղում ավելացրեց 18 խնձոր։ Անահիտը այդ զամբյուղից տարավ 24 խնձոր։ Զամբյուղում  մնաց 52 խնձոր։ Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում։

58

3. Հայկն ու Արմենը ծնվել են նույն թվականին։ Հայկի ծննդյան օրը հունվարի 3-ն է։ Արմենը ծնվել է նույն ամսին, բայց 15 օր հետո։ Ե՞րբ է Արմենի ծննդյան օրը։

Հունվարի 18-ին

4. Տարայում կար 3 բաժակ հյութ։ Մայրիկը ավելացրեց ևս 17 բաժակ հյութ և տարան ամբողջությամբ լցվեց։ Քանի՞ բաժակ հյութ է տեղավորվում տարայում։

20 բաժակ

5. Գուրգենը մեկից սկսեց հաշվել: Առաջին թիվը՝ 1-ը, արտասանեց ձախ ոտքի վրա կանգնած, երկրորդ թիվը՝ 2-ը, երկու ոտքի վրա կանգնած, երրորդ թիվը՝ 3-ը, աջ ոտքի վրա կանգնած, չորրորդ թիվը՝ 4-ը, երկու ոտքի վրա կանգնած, հետո ձախ ոտքի, հետո՝ երկու և այդպես շարունակ: Ո՞ր ոտքի վրա կանգնած արտասանեց 77 թիվը:

Աջ ոտքի վրա

6. Պապիկը 60 տարեկան է։  Արամ թոռնիկը 54 տարով փոքր է պապիկից։ Նրա եղբայրը 3 տարով մեծ է Արամից։ Քանի՞ տարեկան է Արամի եղբայրը։

9 տարեկան

7. Մայրիկը սեղանին է թողել 4 կտոր շոկոլադ և թույլ է տվել երեխային ուտել միայն մեկ կտոր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

2 ժամ

8. Յոթ հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 հոգի։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը ավելանում է 2-ով ։ Քանի բնակիչ ունի այդ շենքը։

56 հոգի

9. Ծովահենը գտել է երեք արկղ ոսկի և երեք տարբեր բանալի։ Բանալիներից յուրաքանչյուրը բացում է մեկ արկղ, սակայն ծովահենը չգիտի, թե որ բանալին որ արկղինն է։ Առնվազն քանի՞ անգամ փորձելուց հետո նա կգտնի յուրաքանչյուր արկղը բացող բանալին

9 անգամ

10. Եթե 3 օր առաջ երկուշաբթի օրվան նախորդող օրն էր, ապա շաբաթվա ո՞ր օրը կլինի վաղը չէ մյուս օրը:

Ուրբաթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով